Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեքսի համարժեք փոխարինում կարելի է գտնել

Սեքսի համարժեք փոխարինում կարելի է գտնել

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ գտել են այն միջոցները, որոնք կարող են փոխարինել սեքսը:  Երբ մարդը սեքսով է զբաղվում, նրա օրգանիզմը հաճույքի (դոֆամին), տրամադրությունը բարձրացնող (սերոտոնին) հորմոններ է արտադրում, ինչպես նաև էնդորֆին հորմոնը, որը «երջանկության հորմոն» են անվանում:


Հենց այս հոգեմետ նյութերի միաձուլման շնորհիվ է, որ սեքսը դիտարկվում է որպես ընկճախտից ազատվելու լավագույն միջոցն ու աշխարհի ամենաանվտանգ հանգստատցուցիչը:


Գիտնականների բացահայտման կարևորությունը նրանում է, որ սեքսի ընթացքում առաջացած հորմոնները կարելի է ստանալ և այլ ճանապարհով:


Գիտնականների պնդմամբ` սննդակարգը կարող է նպաստել տրամադրությունը բարձրացնող կամ սերոտոնին հորմոնի մակարդակի բարձրացմանը: Այս նպատակով պետք է շատ բանան, շոկոլադ, կաթ և յուղալի ձուկ օգտագործել:


Արյան մեջ սերոտոնինի քանակը կարելի է բարձացնել նաև դեղամիջոցների, ինչպես նաև ալկոհոլի միջոցով:


Դոֆամինի կամ հաճույքի հորմոնի քանակն ավելանում է սնունդից, նիկոտինից, ինչպես նաև գնումներից, ընդ որում` հորմոնի քանակը կախված է ոչ թե գնումների քանակից, այլ գնումներ կատարելու սպասումից:


Իսկ արյան մեջ երջանկության հորմոնի կամ էնդորֆինի մակարդակը բարձրացնում են քաղցրավենիքը, ծիծաղը, սպորտն ու արվեստը: Հաղորդում է epress ը:

Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ձեր` Բաբկեն Վարդանյան

04.12.2011

Շատ հետաքրքիր ինֆորմացիա էր....

Մառա

28.11.2011

Համամիտ եմ

Անի

16.02.2011

Ես համամիտ եմ, որ շոկոլադը և բանանը շատ դրական ազդեցություն են ունենում ինձ վրա, հատկապես, երբ շատ տխուր եմ լինում: Իսկ սպորտով զբաղվելը և գնումներ կատարելը ավելացնում են ինքնավստահությունը և ցրում վատ տրամադրությունը:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ